Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին նույնպես միացել է Ice Bucket Challenge ակցիային: Ֆուտբոլիստը մյուս աստղերի նման իր վրա սառցեջուր է լցրել:
Նշենք, որ ակցիայի նպատականն այն է, որ մարդիկ սկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել նյարդային համակարգի խանգարումներ ունեցող անձանց:
Այս յուրատեսակ ակցիային արդեն հասցրել են մասնակցել մի շարք հանրահայտ անձինք, ինչպիսին են Քրիշտիանու Ռոնալդուն, Բիլ Գեյթսը, Լեբրոն Ջեյմսը և այլք:








































