Երեքշաբթի, երբ Իսրայելը նախկին ուժով վերսկսել է Գազայի հատվածի ռմբակոծությունը, ավելի քան 100 պաղեստինցի է զոհվել: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ էլ-Քիդրային:
«Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը և օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել, առնվազն 200-ը` վիրավորվել»,- Facebook-ի իր էջում գրել է Էլ-Քիդրան: Նրա տվյալներով` գործողության սկզբից ի վեր 1156 պաղեստինցի է սպանվել, մոտ 6.7 հազարը վիրավորվել են:
Զոհերի մասին տեղեկություններ են ստացվել հյուսիսային Բեյթ Հանուն և Բեյթ Լահիի քաղաքներից, հարավային Ռաֆահից և Հան Յունիսից, ինչպես նաև Գազա մայրաքաղաքից:
Իսրայելի կողմից 56 մարդ է զոհվել, որոնցից 53-ը`զինվորներ և սպաներ: