«Վալենսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոն մեկնաբանել է իր հեռացումն իսպանական ակումբից:
«Կարծում եմ` այս որոշումը անարդար է և չեմ կիսում թիմի ղեկավարության կարծիքն այս հարցի շուրջ: Սակայն նման իրավիճակները ֆուտբոլային աշխարհում հազվադեպ չեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին և խաղացողներին: Վստահ եմ, որ «Վալենսիա»-ի ներկայիս դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում»,- հայտարարել է Պելեգրինոն:








































