Monday, 29 04 2024
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է

Չափազանցված հեռանկարներ

Ըստ ամենայնի, կարծես թե հստակ է դառնում, որ Հայաստանի առաջիկա քաղաքական զարգացումները եռանկյունի են լինելու` իշխանություն, Հայ ազգային կոնգրես և մի երրորդ բևեռ, որն ուրվագծվում է այժմ:

Խոսքը Տիգրան Կարապետյան, Դաշնակցություն և «Ժառանգություն» բևեռի մասին է: Դա, թերևս, բխում է իշխանության շահից, քանի որ Հայաստանում ինչքան էլ ընդդիմությունը համաձայն լինի խաղի շախմատային կանոնների և ինչքան էլ իշխանությունը գնա դրան ընդառաջ, այդուհանդերձ չկա այն իշխանական համակարգը, որը համարձակվի ուժեղ ընդդիմության դեմ մնալ մեն-մենակ: Ահա թե ինչու իշխանությունը որքան էլ նստի Կոնգրեսի հետ շախմատային սեղանի առաջ, միևնույն է, կփորձի մինչև վերջ չպահել այդ կանոնները և երրորդ կողմ էլ ներգրավել: Դա չի նշանակում, որ իշխանական պատվեր կիջնի «Ժառանգությանը», Դաշնակցությանը և Կարապետիչին: Պետք է, թերևս, Հայաստանի ներքաղաքական պրոցեսները գնահատենք մի քիչ ավելի լուրջ և փորձենք վեր կանգնել զուտ փոխադարձ պատվերների կամ դավադրությունների մակարդակից:

Պարզապես նկատելի է, որ տվյալ պարագայում կարող է առաջանալ «երրորդ բևեռի» և իշխանության շահի ներդաշնակություն, ինչն էլ կարող է բերել փոխադարձաբար ներդաշնակ գործողությունների: Գաղտնիք չէ, որ այդ երրորդ բևեռում խնդիրներ կան Կոնգրեսի հետ: Այստեղ ամենևին չեմ ուզում քննարկել այդ խնդիրների օբյեկտիվությունն ու սուբյեկտիվությունը, քննարկել, թե ով է ճիշտ կամ սխալ: Ընդամենը արձանագրում եմ փաստը, որ կան խնդիրներ, և այդ ուժերն այդ առումով իշխանության հետ որոշակիորեն ներդաշնակ շահ ունեն:

Իսկ դա նշանակում է, որ թե՛ իրենք կփորձեն իշխանությանն օգտագործել ընդդեմ Կոնգրեսի, թե՛ իշխանությունը կփորձի այդ ուժերին ընդդեմ Կոնգրեսի օգտագործել: Բայց, չնայած առկա միտումներին, այդուհանդերձ դեռևս վաղ է անել հավակնոտ եզրակացություններ այն մասին, որ կարող են միանալ Դաշնակցությունը, «Ժառանգությունն» ու Տիգրան Կարապետյանը:
Հայաստանում, իհարկե, որևէ ֆորմատ զարմանալի չի լինի, սակայն խնդիրն այստեղ այն է, որ այդ երեք ուժերը ունեն նաև «ինքնավար» շատ այլ խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտող լուրջ գործոն լինել միասնական «բևեռի» ձևավորման հարցում: Բանն այն է, որ այդ ուժերին միավորողը կարծես թե միայն Կոնգրեսի կամ մասնավորապես այն առաջնորդողների հանդեպ ունեցած վերապահումներն են: Որևէ այլ միավորող գործոն այդ ուժերը, թերևս, չունեն: Իսկ դա շատ քիչ է միասնական լուրջ ֆորմատի համար: Բանն այն է, որ օրինակ` «Ժառանգության» և Դաշնակցության հավակնությունները բավական մեծ են և հազիվ թե տեղավորվեն մի կաթսայի մեջ:

Նրանք նույնիսկ շատ ավելի «անմեղ» թվացող «ոչ»-ի շարժումը չկարողացան միասին անցնել, ուր մնաց անցնեն շատ ավելի առարկայական ներքաղաքական զարգացումներով: Ի վերջո, այստեղ շատ էական է Ռոբերտ Քոչարյանի գործոնը, որ կա Դաշնակցության պարագայում: Այդ գործոնը համատեղելի չէ «Ժառանգության» հետ, քանի որ «ժառանգները» հանդես են գալիս, այսպես ասած, «երեք նախագահների» եռանկյունին «բացելու» նշանաբանով: Իսկ դա նշանակում է, որ եթե իրենք այդ մղումներում ազնիվ են, եթե իսկապես ասում են այն, ինչ մտածում են, ապա չեն կարող միավորվել Դաշնակցությանը, քանի որ այն երեք նախագահներից մեկի հավատարիմ կողմ է: Իսկ թե ինչո՞ւ է «Ժառանգությունն» այդ կոնցեպցիան առաջ քաշում, կարծես թե պարզ է. դա, դրա հաջող գեներացումն է այն օպտիմալ տարբերակը, որը թույլ կտա, շանս կտա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին խառնվել «երեք նախագահների» պայքարին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում այժմ ներքաղաքական գործընթացները հենց այդ տիրույթում են ընթանում, և այսպես ասած` վերջնական հաղթանակի հավակնորդները երեքն են` առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահները: Լավ է դա թե վատ` այլ խնդիր է: Փաստն այն է, որ Հայաստանում որևէ մեկը դեռ չի ցուցաբերել այդ պայքարին խառնվելու և գործոն դառնալու կարողություն, և երեք նախագահներից ամեն մեկն իր մասով պահում է իրավիճակի թելերն իր ձեռքում:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե «հավակնորդներից» ամենահամառն է, որ չի թողնում «եռյակը» գոնե «քառյակ» դարձնելու հույսը: Դրա համար նա նույնիսկ հուսահատ քայլերի է դիմում: Բայց կարելի է տրամաբանական համարել նույնիսկ այդ հուսահատ քայլերը, սակայն ոչ Դաշնակցության հետ միանալու քայլը, քանի որ այդպիսով Հովհաննիսյանը ընդամենը կվերածվի երկրորդ նախագահ Քոչարյանի կցորդի: Իսկ եթե Դաշնակցությունը գնա դեպի «Ժառանգություն», ապա այդ դեպքում էլ Ռոբերտ Քոչարյանը կվերածվի Րաֆֆի Հովհաննիսյանի կցորդի, կորցնելով իր վերջին հենքը` Դաշնակցությունը, քանի որ «Բարգավաճ Հայաստանին» Սերժ Սարգսյանը մոտ մեկ ամիս առաջ տարավ նրա տակից: Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանն էլ Դաշնակցությանը թույլ չի տա միավորվել «Ժառանգության» դրոշի տակ: Այդ հակադրությունը իրականում բավական լուրջ է, որպեսզի դառնա Դաշնակցություն-«Ժառանգություն» հնարավոր մերձեցման ծանրակշիռ խոչընդոտ:

Ինչ վերաբերում է Տիգրան Կարապետյանին, ապա նա իր «տրիումֆալ» եթերազրկումից հետո, թերևս, հասկացավ, որ առաջին մի քանի բազմամարդ հանրահավաքները շատ քիչ էին լուրջ քաղաքական գործոն դառնալու համար, և իրականում անհրաժեշտ է որևէ ֆորմատի մեջ տեղավորվել կամ ֆորմատ ձևավորել: Զուտ բիզնես-մտածողության առումով Կարապետյանը նրանց միջից, թերևս, ամենից պրագմատիկն է և հասկանում է, որ իշխանական հավակնություն ունենալ, ներքաղաքական գործընթացների լուրջ գործոն լինել և լուրջ պայքարի մեջ մտնել չի կարող, և ընդամենը փորձում է լուծել դիվիդենտների հարցը` թե՛ «Ժառանգությանը», թե՛ Դաշնակցությանն առաջարկելով հիմնել «համատեղ ձեռնարկություն» և «երակ» մտնել բուն գործընթացից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում