Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ պայքարելու է թիմի մեկնարկային կազմում տեղ գրավելու համար, ինչպես նաև հերքել է այն լուրերը, թե ինքը տեղափոխվելու է ՊՍԺ:
«Ես հիմա «Ռեալ»-ի խաղացող եմ ու հեռանալու մտադրություն չունեմ: ՊՍԺ-ն մեծ գումարներ ծախսեց Իբրահիմովիչի ու Տիագո Սիլվայի տրանսֆերների վրա, սակայն նրանք դեռ պետք է հաղթեն առաջնությունում ու լավ արդյունքներ ցուցադրեն Չեմպիոնների լիգայում, որ հասնեն թոփ ակումբի մակարդակի:
Ճիշտ է, հիմա քիչ խաղաժամանակ եմ ստանում, բայց ես կարիերայիս հենց սկզբից սիրել եմ պայքարել: Հարգում եմ Մոուրինյոյի՝ Իգուաինին ավելի շատ խաղացնելու որոշումը, սակայն պայքարելու եմ մինչև վերջ»,- ասել է ֆրանսիացին Telefoot-ին տված հարցազրույցի ժամանակ:








































