Sunday, 28 04 2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել

Վրաստանը կարող է ոստիկանական պետության վերածվել

Վրաստանցի մարդու իրավունքների ակտիվիստների խոսքերով` բողոքի ցույցեր կազմակերպելու իրավունքը սահմանափակող և իրավապահ մարմինների իրավասություններն ընդլայնող օրենքները կարող են Վրաստանը ռեպրեսիվ պետություն դարձնել:

Իրավապաշտպան կազմակերպություններին և ընդդիմադիր կուսակցություններին հատկապես անհանգստացնում են ոստիկանությանը և ցույցերի կազմակերպմանը վերաբերող նոր օրենքները, բանտային համակարգի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, պետության կողմից մասնավոր սեփականության բռնագրավման դեպքում փոխհատուցման նոր կարգ նախատեսող սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև ներկայում խորհրդարանում քննարկվող «Ազատության խարտիան», որը իրավապահ մարմիններին հավելյալ լիազորություններով է օժտում:

«Չնայած իրականացված մի շարք օրենսդրական բարեփոխումներին, 2010 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունները և լրացումները չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ հակառակը», – ասում է Թբիլիսիում գործող «Human Rights House» կազմակերպության համակարգող Նինո Գվեդաշվիլին:

«Բացի այն, որ փոփոխությունների զգալի մասը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին, դրանց ընդունման գործընթացը հաճախ ընթացել է ազգային օրենսդրության խախտումներով. հասարակական քննարկումներ չեն իրականացվել, իսկ միջազգային կազմակերպությունների խորհուրդներն անտեսվել են»:

Գվեդաշվիլու անհանգստության հիմնական պատճառը կապված է ոստիկանության իրավասությունների ընդլայնման և հավաքներ կազմակերպելու իրավունքի սահմանափակման հետ: Պարզվում է, որ այսուհետ ոստիկանության աշխատակիցներին թույլատրվում է ոչ մահացու զենք կիրառել ցուցարարների դեմ, բացի այդ, կազմվել է հասարակական շենքերի ցուցակը, որոնց տարածքներում արգելվում է բողոքի ակցիաներ կազմակերպել, իսկ վարչական իրավախախտումների դեպքում բանտարկության ժամկետը նախկին 30 օրից հասնելու է 90-ի:

Ոստիկանությանը հավելյալ իրավասություններ տրամադրելու կապակցությամբ իր մտահոգությունն է արտահայտում նաև Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Սոֆո Վերձեուլին:

««Ոստիկանության մասին» օրենքի համաձայն`ոստիկանության աշխատակիցը «հիմնավոր կասկածի» դեպքում իրավունք ունի կանգնեցնել ցանկացած քաղաքացու` նրան խուզարկելու նպատակով: Այս պրակտիկան կիրառվում է մի շարք երկրներում, սակայն դրա իմաստը կայանում է նրանում, որ քաղաքացուն հնարավոր է ձերբակալել այն դեպքում, եթե վերջինս ոստիկանության աշխատակցի կամ շրջապատող մարդկանց համար իրական վտանգ է ներկայացնում:

Իսկ Վրաստանում ոստիկանության աշխատակիցները իրավունք են ստացել կանգնեցնել մարդուն «հիմնավոր կասկածի» առկայության դեպքում, այսինքն` եթե ոստիկանը ենթադրի, թե վերջինս հանցագործություն է կատարել: Խնդիրն այն է, որ խուզարկության ժամանակ քաղաքացին որևէ կարգավիճակից զուրկ է լինում, հետևաբար` ոչ մի օրենսդրական երաշխիքներից չի օգտվում: Սա իր հերթին կարող է հանգեցնել ոստիկանության աշխատակցի կողմից ապօրինի գործողությունների և իրավասությունների չարաշահմանը», – ասում է Վերձեուլին:

Հավաքներ կազմակերպելու իրավունքը սահմանափակող նոր օրենքների կապակցությամբ անհանգստություն է հայտնել նաև ընդդիմությունը, որը 2009-ին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ռեժիմի դեմ զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպեց, սակայն այդպես էլ հաջողության չհասավ:

Ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գեորգի Ախվլեդիանին ոստիկանության աշխատակիցների կողմից ոչ մահացու զենքի կիրառումը «իսկական աղետ» որակեց` նշելով, որ սա թույլ կտա, նրա խոսքերով, «կիսով չափ» մահացու զենքեր օգտագործել:

Ախվլեդիանին նաև մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ այսուհետ բողոքի ցույցերի հետ կապված իրավախախտումների համար բանտարկության ժամկետը կերկարաձգվի, ինչի հետևանքով նման իրավախախտումներ թույլ տված անձինք լուրջ հանցագործությունների համար բանտարկվածներին զուգահեռ անազատության մեջ կանցկացնեն:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս ահազանգում է անցյալ տարի ներկայացված սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են պետության կողմից մասնավոր սեփականության բռնագրավման և համապատասխան փոխհատուցման հարցին:

«Վրաստանի սահմանադրության համաձայն`մասնավոր սեփականությունը կարող է բռնագրավվել, եթե դա բխում է հասարակության շահերից: Նախկինում սահմանադրությամբ հստակորեն նախատեսված փոխհատուցման գումարը կազմվում էր բռնագրավված սեփականության հիմնական արժեքի չափով, սակայն ներկայում այս սահմանումը փոխարինվել է «արդար փոխհատուցում» տերմինով, ինչը թույլ է տալիս փոփոխություններ կատարել փոխհատուցում վճարելու ընթացակարգում», – բացատրում է իրավաբան Սոֆո Վերձեուլին:

«Մարդու իրավունքների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Ուչա Նանուաշվիլին նշում է, որ ընդհանուր առմամբ, «օրենսդրական փոփոխությունները նպաստում են ոստիկանական պետության ստեղծմանը, տոտալ վերահսկողության մեխանիզմների ներմուծմանը և այլախոհների հետապնդմանն ուղղված գործիքների ձևավորմանը: Այս առումով 2010 թվականը կարելի է համարել երկիրն ավելի խիստ ճնշամիջոցների կիրառմանը նախապատրաստած օրենսդրական փոփոխությունների տարի»:

Իշխանությունները հերքում են քաղաքացիական ազատությունները սահմանափակելու վերաբերյալ մեղադրանքները` պնդելով, որ փոփոխությունների նպատակը օրենսդրությունն ավելի ազատական դարձնելն է և մարդու իրավունքների ավելի լիարժեք պաշտպանությունը: Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատակիցների իրավասությունների ընդլայնմանը, ապա այդ քայլն ուղղված է հասարակական կարգի պահպանմանը և անվտանգության ապահովմանը:

Իշխող «Ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լաշա Թորդիան նշում է, որ նոր օրենսդրության շնորհիվ անչափահասներին ձերբակալությունից և դատապարտումից ազատելու մեխանիզմներ կստեղծվեն, կձևավորվի երդվյալ ատենակալների ինստիտուտը, և միջոցներ կձեռնարկվեն բանտերում պայմանների բարելավման ուղղությամբ:

Սակայն փորձագետներին շարունակում է անհանգստացնել իրավապահ մարմինների իրավասությունների ընդլյանում նախատեսող «Ազատության խարտիան», որը խորհրդարանը պատրաստվում է մոտ ապագայում հաստատել երրորդ ընթերցմամբ:

Շորենա Լաթաթիա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում