Friday, 17 07 2026
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը

«Սահմանադրական փաթեթը ոչ թե վերարտադրության, այլ համակարգային փոփոխության խնդիր է լուծում». ՍԴ նախագահ

Հուլիսի 1-ին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացնելու իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերջնական տարբերակը: Մինչ այդ, հունիսի առաջին շաբաթվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հանդիպումներ է ունենալու քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու փոփոխությունների վերաբերյալ նրանց մոտեցումներն ու կառավարման խորհրդարանական տարբերակին անցնելու խնդիրը: Հիշեցնենք, որ քաղաքական ուժերը ժամանակավրեպ են համարում սահմանադրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, քաղաքական ուժերի կարծիքը չի փոխվել, որ սահմանադրական բարեփոխումներն այժմ այնքան էլ անհրաժեշտ չեն: Սա նշանակո՞ւմ է, որ ձեր կողմից իրականացվող սահմանադրական փոփոխությունների հանդեպ հասարակական և քաղաքական անվստահություն կա, և կարո՞ղ են սրանք իրական արմատական փոփոխություն բերել:

 – Մենք ընդամենը մասնագիտական հանձնաժողով ենք, որը փորձում է սահմանադրական-իրավական լուծումները գտահատելով տալ մասնագիտական մոտեցում, թե ինչպես կարող են առաջացած խնդիրները լուծվել: Մենք համոզված ենք, որ Հայաստանում սահմանադրական, էվոլյուցիոն զարգացումներ տեղի չեն ունենում` նկատի ունենալով, որ հիմնական ուղղությունները, որոնցով դա կարող էր տեղի ունենալ, այսօր մեզ մոտ փակված են: Դա սահմանադրական օրենքների բացակայությունն է, պաշտոնական մեկնաբանության բացակայությունն է, լիազորությունների հարցով վեճերի լուծումն է և այլն: Մեզանում մնացել է երկու խողովակ զարգացումների՝ դա նոր սահմանադրության ընդունումն է կամ փոփոխությունները: Յուրաքանչյուր համակարգ իր վիճակից ելնելով պետք է կարողանա տեսնել՝ այդ զարգացումներն ինչպես ապահովել:

 – Քաղաքական ուժերն ասում են, որ այսօր հրատապ չէ այդ խնդիրը, այլ խնդիրներ կան լուծելու:  Այսօր ասվում է, որ դրանով իշխանությունը փորձում է իր հետագա վերարտադրության խնդիրը լուծել:

 – Ես չեմ կարող, չեմ ցանկանում և իրավունք չունեմ քաղաքական ուժերի հետ այդ հարթության վրա բանավեճի մեջ մտնել: Ես փորձում եմ մասնագիտորեն խնդիր առաջադրել: Ես հարց եմ տալիս՝ այսօր հրատա՞պ է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումը, այսօր անհրաժե՞շտ է ՀՀ-ում իրավունքի գերակայության սկզբունքի արմատավորումը, արդյունավետ, անաչառ դատական համակարգի արմատավորումը: Ես չեմ գտնում Հայաստանում որևէ անձ, որ ասի, թե անհրաժեշտ չէ: Իսկ անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով նաև, թե ինչպիսի սահմանադրական լուծումներ կան և արդյոք այդ բոլոր խնդիրները լուծվո՞ւմ են: Տեսնում ենք, որ այստեղ բազմաթիվ կուտակված խնդիրներ կան, որ պետք է լուծվեն: Թե ինչ նկատառումներով են քաղաքական դիրքորոշումներ ձևավորում անհրաժեշտության հարցում, դա էլ իր տրամաբանությունն ունի: Քաղաքական պայքարի տրամաբանություն է:

 – Չե՞ք կարծում, որ անվստահությունն է միգուցե պատճառը:

 – Վստահություն-անվստահություն, դրանք հարաբերական հասկացություններ են: Ես կարող էի վստահության կողքին դնել նաև մասնագիտական ունակությունները՝ ընկանելու, հասկանալու, ցանկությունը՝ այս կամ այն բանն ընկալելու կամ հասկանալու: Եթե մենք փորձենք ցանկացած քաղաքական մոտեցում վստահությամբ-անվստահությամբ մեկնաբանել, մենք կընկնենք բոլորովին այլ ծայրահեղության մեջ: Համակարգային մոտեցում պետք է լինի: Մարդիկ իրենց քաղաքական պայքարի այդ ձևն են ընտրել: Դա ընկալելի է, հասկանալի է և ամբողջ աշխարհում է տեղի ունենում:

 – Իսկ վերարտադրման հետ կապված, ի վերջո` սա ճանապա՞րհ է, որով իշխանությունը կարող է վերարտադրվել:

 – Այն փաթեթը, որը մենք ենք ներկայացրել, ճիշտ հակառակն է ապացուցում, որ ոչ թե վերարտադրության խնդիր է լուծում, այլ համակարգային փոփոխության: Եթե տարբեր երկրներում փորձել են Սահմանադրությունը ձևել-չափել իրենց չափերի վրայով, այս պարագայում դրվել է բոլորովին այլ խնդիր: Եթե ես ցանկանում եմ տեսնել երկիր, որտեղ իմ երեխաները, իմ թոռները իրավազուրկ չեն լինի, ես գտնում եմ, որ սա է ճանապարհը: Այն փաստաթուղթը, որը մենք պատրաստում ենք և կպատրաստենք իր ամբողջության մեջ, դա հավանաբար կլինի նաև սերունդների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում