Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Էդմոն Մարուքյան` «Ընդդիմադիր ուժերն ինձ շանտաժ են անում». մամուլ

«Դո´ւք, այսպես կոչված` անկա՛խ պատգամավոր»,- երեկ Աժ-ում պետական-իրավական հանձնաժողովի նիստին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսպես դիմեց անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Aravot.am-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ ընդդիմադիր ուժերն իրեն շանտաժ են անում և շանտաժի միջոցով ուզում են իր անկախ, անկաշկանդ գործունեությունը ճնշել. «Դա իրենց մոտ չի ստացվի, որովհետև կոնկրետ իմ քվեարկությունները կարող են համընկնել մեծամասնության հետ, կարող են համընկնել ընդդիմության հետ: Կարող են չհամընկնել նրանցից որևէ մեկի դիրքորոշման հետ, որը եղել է Օսկանյանի հարցի պարագայում: Հիմա շանտաժային մեթոդներով փորձել այնպես անել, որ ես կողմ խոսեմ իրենց բարձրացրած հարցի մասին, դա պրիմիտիվ միջոց է»:

Զարուհի Փոստանջյանը մեծամասնական ընտրակարգին դեմ արտահայտվելիս նաև ասել էր, որ Էդմոն Մարուքյանը, ճիշտ է, օլիգարխ չէ, բայց ինչ-ինչ պայմանավորվածությունների շնորհիվ է հայտնվել խորհրդարանում:

Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ` «Զառան անձամբ գիտի, որ իր ասածը սուտ է: Այսինքն՝ ստելով, սուտ բան ասելով նիստի ժամանակ` չի կարող սևացնել թիվ 30 ընտրատարածքի ընտրողների կամքը, չի կարող նսեմացնել այդ հաղթանակը: Ես նաև հասկանում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչները վատ վիճակի մեջ են ընկել այդ ընտրությունների արդյունքում, որովհետև այն հիմնական փաստարկը, որ իրենք ունեին, թե մեծամասնական ընտրակարգով բացառապես միայն օլիգարխներն են անցնում, հիմա չունեն: Թող ասեն, որ ուզում են կուսակցությունները կայանան, դրա համար ուզում են միայն համամասնական, բայց թող չասեն` անցնում են միայն հանցագործները, խուլիգանները, օլիգարխները, կրիմինալները, փողատերերը: Ասում են ու ինձ են նայում: Ես չեմ կարող թույլ տալ, որ այս առումով իմ ընտրողների կամքը որևէ կերպ նսեմացվի: Ես իմ ընտրողներին ճանաչում եմ, իրենք իրենց ընտրողներին ճանաչո՞ւմ են: Ես իմ ընտրողների հետ անընդհատ հանդիպում եմ, ինձ անընդհատ դիմում են, իսկ կուսակցություններ կան, որ մարզերում գրասենյակներ չունեն: Անունը գրասենյակ է, վրան լոգոն կպցրած է, բայց մարդ չկա, որին կարող են դիմեր Այնպես որ… այն, որ ասում են` բերանս մի բաց արեք… այդ դեպքն է: Հանգիստ մնացեք, էլի: Ես անգիր գիտեմ և՛ իշխանության թույլ տեղերը, նաև այն խոսացողների: Զարուհին ինձ դիմում է ու ասում է` այ, դուք, այսպես կոչված` անկախ պատգամավոր: Հիմա ես էլ իրենց դիմեմ ու ասեմ` այ, դուք, այսպես կոչված` ընդդիմադիր պատգամավորնե՞ր: Կան ընդդիմադիրների մեջ նաև այսպես կոչված ընդդիմադիրներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում