Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Անդերլեխտ»-ի դեմ խաղից հետո «Զենիթ»-ի կիսապաշտպան Աքսել Վիտցելը կիսվել է տպավորություններով:
«Մեզ ընդհանրապես չհաջողվեց խաղի մեկնարկը: Վերջին ժամանակներում «Զենիթ»-ը բարձր մակարդակով էր խաղում, սակայն այսօր առաջին կեսում մեզ մոտ ոչինչ չէր ստացվում:
Թե ինչու այսպես եղավ, ես չգիտեմ: Երկրորդ խաղակեսում սկսեցինք անհամեմատ լավ խաղալ: Ինչ վերաբերվում է իմ հասցեին ուղղված սուլոցներին, ապա դա ինձ չէր խանգարում ֆուտբոլ խաղալ»,- հայտարարել է Վիտցելը:









































