Անգլիական «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Սքոթ Պարկերը կարող է խաղադաշտ վերադառնալ նախատեսվածից շուտ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վիրահատության էր ենթարկվել, և ըստ նախնական տեղեկությունների՝ չէր կարողանա մասնակցել թիմի գործողություններին առնվազն մինչև Սուրբ ծնունդ: Սակայն, ինչպես հաղորդում է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, Պարկերը կարող է դաշտ վերադառնալ նոյեմբերին:
«Նրա վիճակը փոքր-ինչ բարելավվել է: Հուսով եմ՝ կարող ենք ապավինել նրան արդեն մի քանի շաբաթից»,- givemefootball-ի փոխանցմամբ՝ ասել է գլխավոր մարզիչը:








































