Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին ևս մեկ անգամ հերքել է լուրերն այն մասին, թե միլանյան թիմի բաժնետոմսերի մի մասը վաճառվելու է «Կատարական Ներդրողական Խումբ» ընկերությանը:
«Այդ լուրերը կեղծիք են: «Միլան»-ը չի վաճառվում ոˊչ արաբական, ոˊչ էլ ռուսական որևէ ընկերության: Ոչ մի բանակցություն չկա»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ վերջերս իտալական ակումբի վաճառման վերաբերյալ շատ են լուրեր շրջանառվում: Նշվում էր նաև, որ «Միլան»-ի բաժնետոմսերը կարող է ձեռք բերել Kinder Surprise ընկերության սեփականատերը:








































