ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը կարծում է, որ Սոչիում որևէ բեկում չի արձանագրվի։ Ըստ նրա` դրա համար չկան համապատասխան նախադրյալներ։
Նա նշեց, որ Ադրբեջանում շարունակվում է ապակառուցողական քաղաքականությունը, նաև սադրիչ գործողությունները, որ ամեն անգամ անում է նման հանդիպումներից առաջ։
«Բացի այդ, բանակցություններին չի մասնակցում կողմերից մեկը` ԼՂՀ-ն, և բնական է, որ նման իրավիճակում դժվար թե ինչ-որ բեկում արձանագրվի»,- նշեց Բաբայանը։
Ըստ նրա` ամենակարևոր ձեռքբերումը, որ կարող է լինել Սոչիում, զինադադարի ռեժիմի պահպանումն է մինչև հաջորդ հանդիպում։