Tuesday, 21 05 2024
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով

Ծեծելով սպանված զինծառայողի գործն ուղարկվել է Եվրոպական դատարան

Անցյալ տարվա փետրվարին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերից մեկում շարքային զինծառայողներ Մարգար Դավթյանը, Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը սպայի հետ իրենցից մեկի ծնունդը նշելուց հետո, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի էին ենթարկել համածառայող Գևորգ Կոծինյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել էր: Դատարանը պատժել է հանցագործներին` դատապարտելով համապատասխանաբար` 11 տարի 6 ամիս, 11 տարի և 11 տարի ազատազրկման:

Հետաքրքիր է, որ շարքային զինծառայողների նկատմամբ նման դատավճիռ կայացնելով` դատարանը, սակայն, համաներում է կիրառել սպայի նկատմամբ և նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճից այն դեպքում, երբ վերջինս, մասնակցելով խնջույքին, խմել էր զինծառայողների հետ ու չէր կանխել նրանց գործողությունները:

Տուժող կողմը 3 տիպի փոխհատուցում էր պահանջում դատարանից` հուղարկավորության և փաստաբանական ծախսերի փոխհատուցում (հատկապես որ գործը քննվել է Ստեփանակերտի դատարանում և նիստերին մասնակցելու համար փաստաբանները Վանաձորից-Ստեփանակերտ ճանապարհածախս են արել) և 5 միլիոն դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում: 3 պահանջն էլ Հայաստանի դատարանը մերժել է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը զինծառայող Գևորգ Կոծինյանին ծեծելով սպանելու գործն այժմ ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման հիմքով. զինծառայողի մահվան փաստով խախտվել է պետության կողմից կյանքի պաշտպանության իրավունքը, և որպես առանձին խախտում` Եվրոպական դատարանում գանգատ բերող է ներգրավվել սպանված զինծառայողի մայրը, քանի որ որդու կորստով հոգեկան խնդիրներ է ունեցել ու տառապել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում