Sunday, 28 04 2024
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա

Չափ ու սահման

Երեկ Հայաստանում բավական ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել: Երեւանում ասուլիս են տվել թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը եւ նրա մի քանի կուսակիցներ, որոնք շաբաթներ առաջ թուրքական մամուլով հայտարարել էին, որ հատել են հայ-թուրքական սահմանն ի նշան դրա փակ լինելու մասին բողոքի: Խոսքը, բնականաբար, անօրինական հատման մասին է: Երեւանում թուրք գործիչները կրկնել են նույն բանն ու ասել, թե Հայաստանի սահմանը հսկող ռուս սահմանապահները իզուր են փորձում հերքել իրենց եւ ապացուցել, թե սահմանն իրենք չեն հատել: Եվ ահա այդ` արդեն կարծես թե մոռացվող իրադարձությունը երեկ նոր զարգացում է ունեցել, եւ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը երեւանյան ասուլիսից հետո բերման է ենթարկել թուրքերին` «զրուցելու նպատակով», կապված սահմանի վերաբերյալ նրանց հայտարարությունների հետ: Այս ամենն այլ կերպ, քան ֆարս պարզապես դժվար է անվանել, որը վկայում է իրականում այն մասին, որ Հայաստանի անվտանգության ծառայությունները կարողանում են լավ հսկել միայն սեփական երկրի այլախոհ քաղաքացիներին եւ միայն այդ հարցում են մասնագիտացել: Բանն այն է, որ որեւէ երկրի հատուկ ծառայություն եթե իրապես կատարում է իր գործառույթը, ապա թուրք գործիչներին պետք է ձերբակալեր ոչ թե ասուլիսից հետո, այլ ասուլիսի դահլիճ մուտք գործելիս: Ավելին` ակնհայտ է, որ նրանք այս անգամ Հայաստան են եկել օրինական ճանապարհով: Եվ հարց է առաջանում, թե ինչպե՞ս են թուրք գործիչները անցել Հայաստանի սահմանային կետը, եթե նրանք ոչ թե միայն այսօր են հայտարարել Հայաստանի սահմանը խախտած լինելու մասին, այլ հայտարարել էին շաբաթներ առաջ եւ ոչ մեկ անգամ, եւ ներկայացրել էին լուսանկարներ: Այսինքն` այդ մարդիկ պարզապես պետք է բերման ենթարկվեին կամ ձերբակալվեին հենց Հայաստանի սահմանային անցակետից երկիր մուտք գործելիս, ոչ թե մտնեին, հասնեին մայրաքաղաք, ասուլիս տային, նոր հետո միայն «զրույցի կանչվեին ԱԱԾ»: Եվ այս ամենից հետո հարց է առաջանում, իսկ ե՞րբ է ԱԱԾ-ն զրույցի հրավիրելու ռուս սահմանապահներին, որպեսզի նրանց եւ թուրք գործիչների միջեւ առերեսում կազմակերպի` պարզելու համար, թե իրականում ովքե՞ր են սուտ խոսում` թուրքե՞րը, որ հայտարարել են Հայաստանի սահմանը հատած լինելու մասին, թե՞ ռուսները, որ իբր հսկում են այդ սահմանն ու հայտարարել են, որ սահմանի խախտում չի եղել: Իսկ ընդհանուր պատկերը իրականում ի ցույց է դնում, ընդ որում` բավական վտանգավոր ասպեկտով, Հայաստանի անպաշտպանվածությունը, եւ այդ ամենը անվտանգության մասին այն ամպագոռգոռ խոսքերի ֆոնին, որ պարբերաբար հնչում են իշխանական շուրթերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում