Friday, 17 07 2026
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները

Տիգրան Առաքելյան` «Վճիռը ֆաքսով ստացվել էր Բաղրամյան 26-ից». մամուլ

6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որն այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, նամակի միջոցով պատասխանել է «Ժողովուրդ»-ի հարցերին:

– Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Ձեզ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Այժմ Դուք սպասում եք ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք վերաքննիչ դատարանից:

– Նախ թույլ տվեք չհամաձայնել հարցադրման հետ. դատարանը չէ, որ մեզ` ՀԱԿ երիտասարդներիս, դատապարտել է ազատազրկման: Դատարանը, քրգործը վարույթ ընդունելով արդեն ապացուցեց, որ շարունակելու է իր վրա վերցնել պատվերի հետագա կատարումը: Իսկ դատավարության ընթացքում, երբ «մերկացրեցինք» մեղադրող կողմին, պարտավոր էին, քննիչներից սկսած, ոստիկաններից վերջացրած, մեղադրանքներ առաջադրել քրգործում կեղծ ապացույցներ «նկարելու» համար: Եթե վերաքննիչ դատարանը առաջին իսկ նիստին չփոխի խափանման միջոցը, դա մեկ բացատրություն կունենա, որ չի ծանոթացել քրգործի նյութերին կամ եթե ծանոթացել է, ծանոթացել է ընդամենը պատվերին:

– Ըստ Ձեզ` այդ որոշմամբ իշխանությունները ինչի՞ են ուզում հասնել:

– Փորձեցին 2013թ. նախագահական ընտրություններից առաջ ռեժիմի դեմ իրական պայքար մղող քաղաքական ուժի, ինչու չէ, Նրա շուրջ համախմբման հնարավորությունները փոքրացնել:

– Ձեզ դատապարտել են 6 տարվա ազատազրկման, ի՞նչ եք կարծում, մինչև վերջ կրելո՞ւ եք Ձեր պատիժը:

– Մի առիթով արդեն ասել եմ, որ դա չեմ համարում դատարանի որոշում, դա ֆաքսով ստացվել էր Բաղրամյան 26-ից: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ևս 6 տարի չի պատրաստվում հանդուրժել այսօրվա իշխող ռեժիմին:

– Քանի որ տարիներ շարունակ Դուք եղել եք Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից մեկը ու պայքարել իշխանափոխության համար, չե՞ք հիսաթափվել ՀԱԿ-ի վերջին շրջանի գործունեությունից:

– Մեր պայքարը սկզբունքների, գաղափարների, համոզմունքների, արժեքների մի բարդ ճանապարհ է, որի ժամանակ կարող ես հանդիպել ամենատարբեր խոչընդոտների: Ես համոզված եմ, որ ճիշտ ճանապարհով եմ քայլում:

– Եթե մի օր ազատության մեջ լինեք, էլի՞ կմնաք ՀԱԿ-ի ակտիվիստ, թե՞ արդեն այդ ամենը տեսնելով` զերծ կմնաք Կոնգրեսի հետ «շփվելուց»:

– Մի օր որոշել են բռնել, մի օր էլ ազատության մեջ կլինեմ: Ես միայն հպարտ եմ, որ ՀԱԿ անդամ եմ, հպարտ եմ իմ կրտսեր ու ավագ պայքարող ընկերներով:

– Մի քանի բառով նկարագրեք, թե ինչպե՞ս եք անցկացնում Ձեր օրերը կալանավայրում, ինչո՞վ եք զբաղված:

– Ծխելը թողել եմ, սպորտով եմ զբաղվում, կարդում եմ, մամուլն եմ ստանում, դեռ չեմ հասցրել ձանձրանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում