Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Դատվել են ծեծվող և ծեծող զինվորները

2009թ. նոյեմբերի 21-ին, ժամը 20.35-ի սահմաններում աջ աչքի վերին ակնակապճային շրջանի, ճակատի շրջանի քերծված վերքեր, վերին և ստորին կոպերի արյունազեղում ախտորոշմամբ Մարտունու զինհոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող, շարքային Զոհրակ Հովակիմյանը:

Նախաքննության մարմինը միջադեպի առիթով պարզել է, որ Վլադիմիր Չոբանյանը, հանդիսանալով ՊԲ N զորամասի 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 3-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժանտ` պետ, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, ենթակա անձնակազմի նկատմամբ խստապահանջ հրամանատարի տպավորություն ստեղծելու նպատակով, զինվորներից պահանջել է` «ժամանակին շարք կանգնել»: Դրան ի պատասխան` ստորադրյալ, նույն վաշտի վարորդ-հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Զոհրակ Հովակիմյանը, ըստ գործի նյութերի, հայհոյել է նրան, այնուհետև հրավիրելով զորամասի շենքի հետնամաս` ոտքով մեկ անգամ հարվածել նրան: Առաջացած վեճը լուծելու նպատակով 2009թ. նոյեմբերի 21-ին, ժամը 19-ի սահմաններում ջոկի հրամանատար Վ.Չոբանյանը գումարտակի 4-րդ վաշտի պահասենյակ է կանչել Զ.Հովակիմյանին, որտեղ համածառայողներ, կրտսեր սերժանտ Արսեն Գարաքյանի և շարքայիններ Էդգար Ավագյանի և Մակար Առաքելյանի հետ միասին հայհոյել են նրան և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, ինչից հետո Զոհրակին տեղափոխել են Մարտունու հոսպիտալ: Բայց հետաքրքիր է, որ չնայած Վլադիմիր Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել 2009-ի նոյեմբերին թույլ տված իշխանազանցության համար, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, ընտրվել է 8 ամիս անց` 07.09.2010թ: Իշխանազանցության համար մեղադրանք է առաջադրվել նաև Արսեն Գարաքյանին, քանի որ նա հանդիսացել է նույն զորամասի 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 3-րդ դասակի 1-ին ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ` պետ: Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ ահա ժամկետային զինծառայողներ, շարքային Մակար Առաքելյանին և Էդգար Ավագյանին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցությանը հանցակից լինելու համար: Մեղադրանքի առաջադրումից հետո նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել նույն զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Հիվանդանոց տեղափոխված Զոհրակ Հովակիմյանը ևս ամբաստանյալի կարգավիճակ է ստացել. նախաքննական մարմինը նրան մեղադրում է պետի` Վլադիմիր Չոբանյանի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելու մեջ (ՀՀ քր. օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մաս` զինծառայողին վիրավորանք հասցնելը): Զ.Հովակիմյանի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործով մեղադրողը հրաժարվել է ամբաստանյալներ Մ.Առաքելյանի և Է.Ավագյանի մասով մեղադրանքից` ապացույցների անբավարարության պատճառով, իսկ Վ.Չոբանյանի, Ա.Գարաքյանի և Զ.Հովակիմյանի մասով պնդել է:

Ամբաստանյալ Վ.Չոբանյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքում նշել է, որ դեպքի օրը, ժամը 08.20-ի սահմաններում գնացել են զորամասի ճաշարան նախաճաշելու: Նախաճաշից հետո վաշտի անձնակազմը շարվել է ճաշարանի առջև, և պարզվել է, որ Զ.Հովակիմյանը շարքում չէ: Ինքը նկատել է Զ.Հովակիմյանին դանդաղ շարքին մոտենալիս, ասել է, որ քիչ արագ շարժվի, Զ.Հովակիմյանը արհամարհական տոնով պատասխանել է, որ թող վաշտի անձնակազմը առանձին գնա, իսկ ինքն առանձին կգնա, քանի որ նա զորամասում «ընդհանրապես պրոբլեմ չունի»: Ինքը` Չոբանյանը, պատասխանել է, որ վաշտի անձնակազմը պետք է ամբողջությամբ շարքով գնա գումարտակի մասնաշենք, և երբ այնտեղ են հասել, ինքը հարցրել է Զ.Հովակիմյանին, թե ինչու է անձնակազմին սպասեցնել տվել և իր հետ արհամարհական տոնով խոսել: Զ.Հովակիմյանը առաջարկել է առանձին խոսել գումարտակի շենքի հետնամասում, որտեղ էլ խոսակցությունը շարունակվել է, և երբ Զոհրակ Հովակիմյանը պետին ասել է, թե ինքը չպետք է իրեն ասի` ինչ անել, վիճաբանություն է առաջացել, իրար քաշքշել են, հարվածել, հայհոյել: Իսկ արդեն պահասենյակում ինքն է ձեռքով մեկ անգամ հարվածել է Զ.Հովակիմյանի գլխին, վերջինս հայհոյել է իրեն, և ինքը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վնասելով Զ.Հովակիմյանի աչքի շրջանը: Ամբաստանյալ Արսեն Գարաքյանը իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ դեպքի օրը, ժամը 19-ի սահմաններում 4-րդ վաշտի պահասենյակի մոտով անցնելիս բարձր ձայներ է լսել, մտել է պահասենյակ, տեսել Վ.Չոբանյանը և Զ.Հովակիմյանը իրար քաշքշում և հայհոյում են: Ինքը նախկին վեճից տեղեկություն չի ունեցել, ցանկացել է բաժանել, սակայն Զ.Հովակիմյանը իրեն էլ է հայհոյել, ինքը մի երկու անգամ հարվածել է Զ.Հովակիմյանին և թողել դուրս եկել: Պահասենյակում բացի Վ.Չոբանյանից և Զ.Հովակիմյանից ոչ ոք չի եղել: Իսկ ամբաստանյալ Զ.Հովակիմյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց` պնդելով նախաքննական ցուցմունքը (ըստ դատաքննության արձանագրության): Ի դեպ, նրա նախաքննական ցուցմունքը կարծես նույնությամբ արտագրված լինի Վլադիմիր Չոբանյանի ցուցմունքներից` նույն բառերով ու բառակապակցություններով: Ըստ նրա` վեճը եղել է իր և Վլադիմիր Չոբանյանի միջև, իսկ պահասենյակում վերջինիս միացել է նաև Արսեն Գարաքյանը:

Գործով անցնող մյուս ամբաստանյալների և որոշ վկաների ցուցմունքներից հասկանալի է դարձել, որ ամբաստանյալներ Մ.Առաքելյանին և Է.Ավագյանին տարել են ռազմական ոստիկանություն և վախեցրել, որ եթե Վլադիմիր Չոբանյանի ցուցմունքին համապատասխան ցուցմունք չտան ու չասեն, որ իրենք էլ են պահասենյակում եղել և ծեծել` իրենց համար վատ կլինի: Նրանք էլ գրել են: Դատաբժշկական փորձագետի եզրակացությունից էլ տեղեկանում ենք, որ զինծառայող Զ.Հովակիմյանի մոտ վնասվածքները աջ ակնագնդի կոնտուզիայի, աջ ակնակապճի արյունազեղման, քունքային շրջանի և ճակատի քերծվածքների ձևով, հասցվել է բութ առարկայով, հնարավոր է գործի հանգամանքներում նշված պայմաններում, նշված ժամկետում, և պատճառվել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով: Դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունից էլ տեղեկանում ենք, որ Զ.Հովակիմյանը որևէ հոգեկան հիվանությամբ չի տառապել և չի տառապում, նրա մոտ հայտնաբերվում է անձի էմոցիոնալ անկայունության խանգարում (փսիխոպաթիա), որն արտահայտվել է փորձաքննվողի մոտ զինծառայության ընթացքում:
Այսպիսով, դատարանը հաստատված համարելով ամբաստանյալներ Վ.Չոբանյանին, Ա.Գարաքյանին և Զ.Հովակիմյանին առաջադրված մեղադրանքները` վճռել է Վլադիմիր Չոբանյանի հանցանքը գնահատելով որպես միջին ծանրության հանցանք, հաշվի առնելով, որ նա նախկինում դատված չի եղել, երիտասարդ է, զղջում է կատարածի համար, նրան մեղավոր ճանաչել իշխանազանցության համար (ՀՀ քրօրի 375 հ. 1-ին մաս, որը նախատեսում է 2-5 տարի ազատազրկում) և դատապարտել 2 տարվա ազատազրկման: Արսեն Գարաքյանի հանցանքը գնահատելիս դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում դատված է եղել, երիտասարդ է, զղջում է կատարածի համար, հայրը 2-րդ խմբի հաշմանդամ է, նրան դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Զ.Հովակիմյանի հանցանքը գնահատելով ոչ մեծ ծանրության հանցանք և հաշվի առնելով, որ ամբաստանյալը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է բացասական, երիտասարդ է, զղջում է կատարածի համար (հետաքրքիր է, որ Զոհրակը իրեն մեղավոր չի ճանաչել, բայց դատական ակտում նշած է, որ նա զղջում է), տառապում է «էմոցիոնալ անկայուն խանգարում, սահմանային տիպ հիվանդությամբ», դատարանը նրան դատապարտել է կալանքի` 3 ամիս ժամկետով և որոշել այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Իսկ մյուս երկու ամբաստանյալներին` Էդգար Ավագյանին և Մակար Առաքելյանին դատարանն արդարացրել էր` ապացույցների անբավարարության պատճառով, որոնց պարագայում մեղադրողը նրանց մասով հրաժարվել էր մեղադրանքից:
Գործն այժմ քրեական վերաքննիչ դատարանում է, որից Վլադիմիր Չոբանյանը և Արսեն Գարաքյանն ակնկալում են 2 տարվա պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ Զոհրակ Հովակիմյանը խնդրում է կայացնել նոր դատական ակտ` փորձաշրջան սահմանելով 1 ամիս ժամկետով:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում