Հունահռոմենական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ով 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի 74 կգ քաշայինների պայքարում նվաճեց արծաթե մեդալ, Facebook-ի իր էջում որոշ մանրամասներ է հրապարակել ադրբեջանցի Էմիր Ահմեդովի հետ գոտեմարտի մասին.
«Պատմեմ ամենահետաքրքիր պահը ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտից առաջ: Ազերիների «հարգարժան» Ալիև նախագահը ևս գտնվում էր մարզադահլիճում և մեր գոտեմարտից առաջ ըմբշամարտի մասնագետներին հարցնում է. «Այս հայն ուժե՞ղ է»։ Նրան պատասխանում են. «Այո, շատ»։ Նա պատասխանում է. «Դե եթե այդպես է, ավելի լավ է ես գնամ». և հեռանում է»։
Հիշեցնենք, որ Արսենը կիսաեզրափակիչում գեղեցիկ հաղթանակ տարավ Էմիր Ահմեդովի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ։









































