Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Ընկերությունը կզրկվի՞ լիցենզիայից

Օրերս Վանաձորի մթերային խանութներում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր, որ խանութներում վաճառվող «Դիետ» ապրանքանիշի կաթնամթերքի վրա նշված չէ արտադրման ժամանակը: Ըստ ՏՄՊՊՀ աշխատակիցների, այդ փաստը հնարավորություն չի տալիս որոշել մթերքի թարմության աստիճանը:

Այս ամենի հետ կապված, Վանաձորում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ նշված ընկերությունն առհասարակ կզրկվի լիցենզիայից և արտադրությունից դուրս կբերվի ու կարգելվի «Դիետ» կաթնամթերքի իրացումն ու վաճառքը:

Փաստի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ հենց գործարանի տնօրինությունից, որտեղից էլ, «Առաջին լրատվական»-ի թղթակցի հարցին ի պատասխան, գործարանի համասեփականատեր Արտավազդ Ալավերդյանը պատասխանեց, որ դա ընդամենը «իրենց վատը ցանկացողների» տարածած լուրերն են, ու իրենք իրենց լիցենզիայից զրկելու մասին պաշտոնական գրություն չեն ստացել:

Նշենք, որ «Դիետ»-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, պատկանում է Ալավերդյան ընտանիքին, ովքեր արդեն շուրջ 10 տարի Վանաձորում արտադրում ու իրացնում են «Դիետ» ապրանքանիշի կաթնամթերք:

Ընկերության համասեփականատեր Արտավազդ Ալավերդյանը, «Առաջին լրատվական»-ի թղթակցի հարցերին ի պատասխան, պարզաբանեց. «Մեր ընկերությունն ընտանեկան փոքր բիզնես է, մեծ ծավալներով արտադրություն չունենք, սահմանափակվում ենք Վանաձորի տարածքով, իսկ արտադրման ու պիտանելիության ժամկետները փաթեթին տպող սարքը ահագին թանկ արժե, մի անգամ պատվիրել էին Չինաստանից, բայց տեղ հասնելուց հետո պարզեցինք, որ մեր արտադրանքին համապատասխան չէր, ու էդ սարքը չօգտագործվեց: Փորձեցինք փոխարինել կպչուն պիտակներով, բայց էս դեպքում էլ մտածում են` ժամկետանց ապրանքից հին թուղթը հանում, նորն ենք կպցնում: Էստեղ հարցն այն է, որ էդ պիտակների վրա պիտանելիության ժամկետը կա, բայց արտադրման ամսաթիվ չկա, ստուգումների արդյունքում էլ հենց սա է խախտում գրանցվել»:

Այս պարզաբանումից հետո տրված հարցին, թե հնարավոր չէ՞ նույն այդ կպչուն պիտակների վրա նշել նաև արտադրման ամսաթիվը, ընկերության համասեփականատերը նշեց, որ իրականում խախտումը ոչ թե իրենց, այլ կաթնամթերքի պիտակավորմամբ զբաղվող իրենց աշխատակցի մեղքով է եղել. «Թթվասերը արկղում մի քանի շարքով է դասավորվում, էդ մարդն իր գործը շուտ ավարտելու համար պիտակել է միայն վերևի շարքի կաթնամթերքը, ներքևի 2 չերևացող շարքերն առանց պիտակի թողնելով, ու էդպես էլ առաքվել են խանութներ: Ստուգումների արդյունքում էլ հենց առանց ժամկետների կաթնամթերքն է հայտնաբերվել»:

Հավելենք, որ ՏՄՊՊՀ-ից ընկերությունը որևէ գրություն կամ ծանուցում դեռևս չի ստացել, փոխարենը եղել է հեռախոսազրույց, որից հետո «Դիետ» ՍՊԸ տնօրինությունը նոր սարք է պատվիրել, որը, ըստ տնօրինության, տեղ կհասնի 2 ամսից:

Շուշաննա Գրիգորյան, Լոռու մարզ
Լուսանկարը` հեղինակի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում