Կակայի տրանսֆերի վաճառքը նոր զարգացումներ է ստանում: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում է նաև «Ինտեր»-ը, որը կարող է ֆուտբոլիստի տրանսֆերի համար մղվող պայքարում առաջ անցնել իր թշնամի «Միլան»-ից:
Այսօր հայտնի է դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը ցանկանում է փոխարինել Կակային «Ինտեր»-ի խաղացող Մայկոնի հետ:
Ավելի վաղ հայտարարվել է, որ Կակայի գործակալը 2 օր շարունակ բանակցություններ է վարել Ադրիանո Գալիանիի հետ:



































