Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։ Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունից:









































