Մոսկվայում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով ընդամենը մի քանի ժամում քաղաքի արևելյան որոշ շրջաններում տեղումների քանակը հասել է 122,9 մմ-ի, ինչը կազմում է հունիսի ամսական նորմայի գրեթե 160 տոկոսը։
Զգալի տեղումներ են գրանցվել նաև մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան, արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում, որտեղ տեղումների ծավալը հասել է ամսական նորմայի 67-78 տոկոսի։
Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ստորգետնյա անցումները, փողոցները, ինչպես նաև Կուզմինկիի, Կրոպոտկինսկայայի, Ֆրունզենսկայայի և Լենինգրադյան պողոտայի մի շարք հատվածներում գտնվող առևտրի կենտրոնները։
Համացանցում տարածված տեսանյութերում երևում են նաև ավտոբուսներ, որոնց սրահներում ջուր է ներթափանցել։
Քաղաքում հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ։







































