Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ստեղծվել է «Թբիլիսյան Հելսինկյան խումբ», որը կհետազոտի քաղբանտարկյալների գործերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է այդ խմբի ղեկավար Կետի Բեկաուրին:
Վերջինիս խոսքերով՝ «Թբիլիսյան Հելսինկյան խումբը» ստեղծվել է «Մարդու իրավունքների հանձնաժողովի» բազայի վրա, որն իր հերթին 2007 թվականին ստեղծվել է ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության նախագահ Կախա Կուկավայի նախաձեռնությամբ:
«Քաղբանտարկյալի» իրավունքները պաշտպանելու են անկախ իրավաբաններն ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները:









































