ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կազմել է 2012 թ. ռազմական ծախսերի նախնական բյուջեն: Այս մասին հաղորդում է ArmyTimes-ը: Եթե Օբամայի ներկայացրած այս փաստաթուղթը Կոնգրեսում ընդունվի առանց փոփոխությունների, ապա Պենտագոնի ծախսերը 2012-ին կկազմեն 670.6 միլիարդ դոլար, որից 117.6 մլրդը կկազմեն արտասահմանում ռազմական ծրագրերի վրա կատարվող ծախսերը:
113 մլրդ դոլարը նախատեսվում է նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման, իսկ 75.3 մլրդ դոլարը` հետազոտական աշխատանքների համար: 204.4 միլիարդը նախատեսված է ծախսել արդեն գոյություն ունեցող զինտեխնիկայի սպասարկման համար, 13.1 մլրդ դոլարը` ռազմական շինարարության, 142.8 մլրդ դոլարը` ռազմական անձնակազմի աշխատավարձերի և 1.7 մլրդ դոլարը` զինծառայողների բնակարանների շինարարության համար: