Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին շտապել է հանգստացնել թիմի երկրպագուներին և Twitter-ի իր էջում գրել է, որ իր վնասվածքը լուրջ չէ.
«Ես ընդամենը ուժգին հարված եմ ստացել ոտքիս։ Ներկայումս չեմ խաղում՝ ինձ ապահովագրելով ցավի սրացումից։ Բանն այն է, որ նման հարվածը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ»,- հայտարարել է Մեսսին։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի խաղացողը բաց թողեց գերմանական «Համբուրգ»-ի հետ կայացած ստուգողական հանդիպումը։ Այդ խաղում կատալոնացիները 2։1 հաշվով հաղթանակ տարան։










































