Շվեյցարիայի հակամրցակցային գերատեսչությունը (COMCO) քննություն է սկսել ընդդեմ BMW-ի, քանի որ այս ընկերությունն արգելում է իր վաճառողներին մեքենա վաճառել շվեյցարացիներին Շվեյցարիայից դուրս: Շվեյցարացիներն օգտվել են նրանից, որ իրենց երկրի արտարժույթը` ֆրանկը, թանկ է միջազգային շուկայում, մեքենաներն սկսել են գնել հարեւան պետություններում եւ դրանք ներկրել երկիր, հաղորդում է РБК daily-ն:
COMCO-ի զեկույցում նշվում է, որ կախված գնորդի քաղաքացիությունից` BMW եւ MINI մեքենաների վրա արգելք դնելը խախտում է մրցակցային բոլոր կանոնները: COMCO-ն բողոքներ էր ստացել Գերմանիայից եւ Ավստրիայից մեքենա գնելու մեկնած շվեյցարացիներից: Դա, բնականաբար, դուր չի եկել BMW-ի ղեկավարությանը, որը դժգոհ է եղել Շվեյցարիայում իր ցուցանիշներից, քանի որ հաճախորդների մեծ մասը հարեւան պետություններում է իրականացրել իր առեւտուրը: BMW -ում այս լուրը հաստատել են, բայց չեն մեկնաբանել այն: Եթե COMCO-ն BMW-ին մեղավոր ճանաչի, ապա մեքենաշինական այդ ընկերությունը ստիպված կլինի վերջին երեք տարվա հասույթի 10%-ի չափով տուգանք վճարել: