Բրիտանացի ժառանգորդ արքայազն Չարլզն ու նրա կինն այսօր Լոնդոնում մասնակցել են Օլիմպիական կրակի էստաֆետի փոխանցման արարողությանը:
Արքայազն Չարլզը և դքսուհի Կամիլլան ժամանել են Տոտենհեմ` արարողության պատվավոր հյուրերը դառնալու: Տոնի ուրախ մթնոլորտն արարողության անբաժան մասն էր:
Արքայազնն ու նրա կինն այնտեղ նաև տեղեկացվել են Տոտենհեմում դրամատիկ ջարդերից հետո տեղացիների բնականոն կյանքի վերադառնալու ծրագրի մասին:
Հինգշաբթի` Խաղերի բացման հանդիսավոր արարողության նախօրեին, Օլիմպիական կրակի փոխանցումը տեղի կունենա Լոնդոնում` Բուքինգհեմյան պալատի առջև և կանցկացվի արքայազնի և դքսուհու ներկայությամբ:
70-օրյա ճամփորդության ավարտի պահին կրակն ութ հազար ջահակիրների ուղեկցությամբ կուղևորվի ամբողջ Անգլիայով, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի բոլոր վարչական շրջաններով, ինչպես նաև Իսլանդիայի տարածքով անցնելու (12 874 կմ), որպեսզի իռլանդացիների 95 տոկոսը կարողանա տեսնել այն:








































