Facebook-ը պատրաստվում է իր եկամուտների մասին հաղորդել հինգշաբթի օրը: Սա կլինի առաջին անգամը, որ ընկերությունը կներկայացնի ֆինանսական տվյալներ այն բանից հետո, երբ մայիսին այն դուրս եկավ բորսային շուկա:
Սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը բորսային շուկայում հայտնվելուց հետո անընդհատ տատանվել է, բայց չի անցել 38 դոլարի սահմանը: Միևնույն ժամանակ հարցեր են առաջանում այն մասին, թե որքան է ընկերության եկամուտը հիմնված կայքում տեղադրվող գովազդների վրա:
Washington Post-ը հաղորդում է, որ գովազդների եկամուտը կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են պարզել, թե ընկերությունը որքան երկար կարող է մնալ՝ որպես գովազդների աջակցությունն ունեցող բիզնես:
Facebook-ի գովազդների արդյունավետությունը հարցականի տակ է եղել հատկապես այն բանից հետո, երբ General Motors-ը որոշեց դադարեցնել վճարովի գովազդների տեղադրումը կայքում ընկերության` բորսային շուկա դուրս գալուց միայն մի քանի օր առաջ: Գովազդների արդյունավետության վերաբերյալ հետազոտությունները նույնպես տարբեր են եղել:








































