Կատալոնական ակումբի յուրահատուկ թիմային խաղն արժանանում է ֆուտբոլային բազմաթիվ մասնագետների հիացմունքին:
«Բարսելոնա»-ի խաղացողները գնդակը խաղարկում են բավականին երկար` մրցակցին ստիպելով վատնել ուժերը և բազմաթիվ սխալներ թույլ տալ, ինչից իսկույն օգտվում են կատալոնական ակումբի կիսապաշտպանները և գոլային ելքով գրոհներ կազմակերպում:
Մարզումների ժամանակ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները վերոնշյալ մարտավարությամբ են մշակում թիմային խաղը:









































