Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը, երբ Վաշինգտոնն իրական պատրաստակամություն ցուցաբերի դրան, CCTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «ամեն ինչ կապում է Ուկրաինայի շուրջ կարգավորման հետ», այդ թվում՝ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը՝ ներառյալ տնտեսությունը, ներդրումներն ու մշակույթը։ Մոսկվան, սակայն, այս մոտեցումը սխալ է համարում։
«Տանգո պետք է պարել երկուսով, և առայժմ ամերիկացիները դա չեն ցանկանում։ Ուստի մենք համբերատար ենք, շտապելու տեղ չունենք, և երբ ամերիկացիներն արդեն պատրաստ լինեն հարաբերությունների իրական վերականգնմանը, մենք կպատասխանենք փոխադարձաբար», – ասել է Պեսկովը։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի՝ «հետագայում ևս բարի ծառայություններ մատուցելու», ինչպես նաև Ուկրաինայում հակամարտության լուծմանն օգնելու մտադրությունը։








































