Այսպես կոչված «Աշխարհի վերջի սառցադաշտի»՝ Անտարկտիդայի Թուեյթս սառցադաշտի հնարավոր արագ հալոցքը կարող է լուրջ սպառնալիք ստեղծել աշխարհի մի շարք երկրների համար։ Թուեյթսը համարվում է Արևմտյան Անտարկտիդայի սառցաշերտի կարևորագույն հատվածներից մեկը և հաճախ անվանվում է «բնական պատնեշ», որը պահում է սառցաշերտի մեծածավալ փլուզումը։
Մասնագետների գնահատմամբ՝ եթե սառցադաշտը պոկվի կամ արագ հալվի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ մոտ 3,3 մետրով։ Դա կստեղծի լուրջ վտանգ՝ հատկապես ծովափնյա և կղզային տարածքների համար։ Ըստ Daily Express-ի՝ առավել խոցելի երկրների շարքում կարող են հայտնվել Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ը, Բանգլադեշը, Տուվալուն և Մալդիվները։








































