Թեթև աթլետ Պարասկևի Պապախրիստուն հեռացվել է Հունաստանի օլիմպիական հավաքականից Twitter-ում ռասիստական արտահայտություններ կատարելու համար:
«Օլիմպիական գաղափարներին և արժեքներին հակասող հայտարարություններ անելու պատճառով Հունաստանի օլիմպիական հավաքականի ղեկավարությունը որոշում է կայացրել արգելել թեթև աթլետ Պարասկևի Պապախրիստուին մասնակցել Օլիմպիական խաղերին»,- նշված է Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում:
Նշենք, որ Օլիմպիական խաղերը ստիպված կլինի բաց թողնել նաև Բելառուսի նախագահ և երկրի ազգային օլիմպիական կոմիտեն գլխավորող Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրան երկրում չի ցանկանում տեսնել Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը:










































