Նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընկերական խաղ անցկացրեց «Շանհայ Շենհուա»-ի հետ:
Չինաստանում կայացած խաղն ավարտվեց «կարմիր սատանաներ»-ի` 0:1 հաշվով հաղթանակով: Ալեքս Ֆերգյուսոնի թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ նորեկ Շինջի Կագավան` 68-րդ րոպեին:
Հավելենք, որ «Շանհայ Շենհուա»-ի հարձակվողներ Դիդիյե Դրոգբան ու Նիկոլյա Անելկան չեն մասնակցել խաղին:
SHANGHAI SHANHUA 0-1 MANCHESTER UNITED Full… by vik2003






































