Wednesday, 17 06 2026
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
Սպասվում է կարճատև անձրև
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր

Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել

Կանադայի կառավարությունը հունիսի 10-ին ներկայացրել է թվային անվտանգության մասին օրինագիծ, որը նախատեսում է արգելել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական մեդիա՝ բացառությամբ այն հարթակների, որոնք կհամապատասխանեն անվտանգության որոշակի չափանիշների։ Այս նախաձեռնությունը ներկայացվել է ամիսներ անց այն բանից հետո, ինչ Ավստրալիան աշխարհում առաջինը սոցիալական մեդիայի օգտագործման արգելք սահմանեց անչափահասների համար։

Ինչպես հաղորդում է  Reuters-ը, կանադական օրինագիծը նաև նպատակ ունի ավելի անվտանգ դարձնել արհեստական բանականության չաթբոթերը՝ ստեղծելով թվային կարգավորող մարմին, որը անվտանգության չափանիշներ կսահմանի։

Պահանջները չկատարող ընկերությունները կարող են տուգանվել իրենց համաշխարհային եկամտի 3 տոկոսի չափով կամ մինչև 10 միլիոն կանադական դոլարով (մոտ 7,2 միլիոն ԱՄՆ դոլար)՝ կախված նրանից, թե որ գումարն է ավելի մեծ։

«Սոցիալական մեդիայի հարթակներն ու արհեստական բանականության չաթբոթերը նախագծված են մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Դրանք չեն նպաստում երեխաների առողջ զարգացմանը և բազմաթիվ երիտասարդ կանադացիների համար դարձել են անհանգստության, մեկուսացման, դեպրեսիայի և հոգեկան առողջության այլ խնդիրների աղբյուր», – հայտարարել է Կանադայի ինքնության և մշակույթի նախարար Մարկ Միլերը։

Նրա խոսքով՝ օրենսդրությունը կստեղծի ավելի անվտանգ միջավայր երիտասարդների համար և կօգնի նրանց ավելի շատ շփվել իրական կյանքում։

Օրինագծի ներկայացումը տեղի է ունենում Կանադայում գրանցված զանգվածային հրաձգությունից շաբաթներ անց։ Երկրի ամենասարսափելի զանգվածային հրաձգություններից մեկը համարվող միջադեպից հետո տուժածների ընտանիքները դատական հայց են ներկայացրել արհեստական բանականության առաջատար OpenAI ընկերության դեմ՝ պնդելով, թե ընկերությունը գիտեր ենթադրյալ հարձակվողի ծրագրերի մասին, քանի որ նա իր ծրագրերը քննարկել էր ChatGPT-ի հետ, սակայն ընկերությունն այդ մասին չի տեղեկացրել ոստիկանությանը։

Կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ օրինագծի ընդունումը կարող է տևել մոտ մեկ տարի, իսկ դրանից հետո ևս 18 ամիս կպահանջվի նոր թվային կարգավորող մարմին ստեղծելու համար։

2025 թվականի դեկտեմբերին Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը արգելեց սոցիալական մեդիայի օգտագործումը մինչև 16 տարեկանների համար։ Օրենքի ընդունումից մեկ ամիս անց սոցիալական ցանցերը միասին ապաակտիվացրել էին մոտ 5 միլիոն դեռահասի օգտահաշիվներ։

Ֆրանսիան, Դանիան և Լեհաստանը նույնպես քննարկում են երեխաների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակումների խստացման հարցը, իսկ Հունաստանը հայտարարել է, որ մինչև 15 տարեկանների համար նմանատիպ արգելք կսահմանի 2027 թվականի հունվարից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում