Քուվեյթի կառավարությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են «թշնամու օդային թիրախները»։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ վերականգնել է օդային երթևեկությունը, և Քուվեյթի միջազգային օդանավակայանը վերադարձել է բնականոն գործունեությանն՝ Իրանի հարձակումների պատճառով ժամանակավորապես դադարեցված թռիչքներից հետո։








































