Անգլիական «Լիվերպուլ»-ը պայմանագիր է ստորագրել Chevrolet ավտոմոբիլային բրենդի հետ: Համաձայնագիրը նախատեսված է 4 տարի ժամկետով: Ըստ պայմանագրի` Chevrolet-ի գովազդը կտեղադրվի «Էնֆիլդ» մարզադաշտում, տպագիր արտադրանքում, ինչպես նաև «Լիվերպուլ»-ի խաղացողները պետք է մասնակցեն ընկերության մարքեթինգային արշավներում: Պայմանագրի ֆինանսական կողմը չի հրապարակվում:
Նշենք, որ Chevrolet-ն հանդիսանում է «Լիվերպուլ»-ի հյուսիսամերիկյան նախամրցաշրջանային շրջագայության հովանավոր:
Ավելի վաղ ընկերությունը նույնատիպ 5 տարվա պայմանագիր է ստորագրել անգլիական մեկ այլ ակումբի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:









































