Մահապարտ ահաբեկիչը, որն իրեն պայթեցրել է բուլղարական հանգստյան քաղաք Բուրգասի օդանավակայանում, միայնակ չի գործել: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
«Նրանք շատ փորձառու մարդիկ են եղել, որոնք գործել են հստակ կանոնների համաձայն»,- հայտարարել է Բորիսովը:
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Բորիսովի հայտարարությանը, նշում էին, որ մահապարտ ահաբեկչի ԴՆԹ-ի կամ մատնահետքերի օրինակը չկա ամբողջ աշխարհի տվյալների բազայում:
Բուլղարացի վարչապետի խոսքերով` ահաբեկիչը երկիր է ժամանել պայթյունից մեկ ամիս առաջ, հնարավոր է՝ Շենգենյան վիզայի մեջ մտնող երկրներից որևէ մեկից: Չբացահայտվելու համար նա մի քաղաքից մյուսն է տեղափոխվել և անընդհատ ավտոմեքենաներ է փոխել:










































