Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ցանկանում ենք օգնել կառուցել վստահություն Ղարաբաղյան գործընթացում. Քեթրին Էշթոն

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն «Ազատություն» ռադիոկայանի հետ խոսել է ղարաբաղյան կարգավորման մասին։

Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և եվրոպացի պաշտոնյաների հանդիպումը, որտեղ նրանք ամփոփել են արդեն արված աշխատանքն ու գործողությունների ծրագիրը քննարկել մինչև 2013 թվականին սպասվող հաջորդ գագաթնաժողովը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության հարցին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ Եվրամիության ներկայացուցչի առանց նախապայմանների մուտքի հնարավորությանը։

Քեթրին էշթոնն ասել է. – «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, և խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպել էր ինձ անցյալ շաբաթ։ Մենք Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկում ենք բոլոր հանդիպումների ընթացքում, մասնավորապես` Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի մուտքը Ղարաբաղ թույլ տալու հարցը, ոչ թե բոլոր եվրոպացի պաշտոնյաների։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել վստահություն այն մարդկանց միջև, ովքեր ապրում են այնտեղ, բավական լարված և խիստ անկայուն իրավիճակում։ Եվ կրկին ուզում եմ ասել, որ ոչ միայն այսօրվա հանդիպմանը, այլև բոլոր հանդիպումների ընթացքում սրանք են քննարկվող առանցքային հարցերը»:

Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության ծրագրում Հայաստանի գրանցած արդյունքներին, ապա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դրանք ներկայացրել է իր ելույթում՝ նշելով, որ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը փակել է 29 բանակցային գլուխներից 28-ը, և այս հաջողությունը հաշվի առնելով՝ սահուն առաջընթաց են ակնկալում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում՝ նպատակ ունենալով ավարտական փուլին մոտենալ մինչև Վիլնյուսի գագաթաժողովը:

Նալբանդյանը նշել է նաև, որ արդեն ավարտական փուլում են և միայն ստորագրմանն ու վավերացմանն են սպասում մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը վերաբերող պայմանագրերը։

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, խոսելով Արևելյան գործընկերության ծրագրի հետագա զարգացման մասին, ասել է, որ առաջիկայում փորձելու են ավելի տարբերակված մոտեցում ցուցաբերել գործընկեր վեց պետությունների նկատմամբ։

«Կարծում եմ, մենք Արևելյան գործընկերության ծրագրում ավելի տարբերակված մոտեցման փուլ ենք սկսում։ Արևելյան գործընկերությունը կարևոր է նաև տարածաշրջանային համագործակցության համար, կարևոր է գտնել անհատական մոտեցում մեր գործընկեր պետություններից յուրաքանչյուրի համար, որպեսզի իրենց ավելի հարմար լինի լիովին կյանքի կոչել Եվրամիության հետ համագործակցելու իրենց ձգտումները», – հայտարարել է Ֆյուլեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում