Եվրոպական ամենահին երաժշտական փառատոներից մեկը` Վագներյան փառատոնը, այսօր մեկնարկել է գերմանական Բայրեյթ քաղաքում:
Առաջին Վագներյան փառատոնը կայացել է 1876 թ. օգոստոսի 13-ին: Երկար ժամանակ երաժշտական ֆորումը` հիմնադրված Ռիխարդ Վագների կողմից, կազմակերպվում էր ոչ պարբերաբար, ու միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ ամենամյա:
Սկսած 2008-ից` նրա ղեկավարներն են կոմպոզիտորի ծոռնուհիները` Կատարինա Վագներն ու Եվա Վագներ-Պասկյեն:
Փառատոնն անցկացվում է հատուկ դրա համար կառուցված Festspielhaus թատրոնում:
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ավանդաբար, փառատոնին կատարվում են Վագների ստեղծագործությունները՝ «Պարսիֆալը», «Տրիստան և Իզոլդան», «Նիբելունգների երգը» և այլն:
Երաժշտական ֆորումը կտևի մինչև օգոստոսի 28-ը:











































