Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

ՀՀԿ-ն բացում է իր դռները վախեցած ԲՀԿ-ականների համար

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը:



«Եթե կլինեն քաղաքական ուժեր, որոնք կկիսեն մեր նախընտրական ծրագրեը հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ, կընդունեն Սերժ Սարգսյանին՝ որպես նախագահի թեկնածու, պետության զարգացման այդ 5 տարվա ծրագիրը կփորձեն մեզ հետ իրականացնել, այո՛, մենք պատրաստ ենք, բաց ենք և՛ քննարկումների, և՛ միասին ճանապարհ անցնելու համար». այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ խոսելով վերջին զարգացումներից հետո ԲՀԿ-ից դեպի ՀՀԿ հավանական հոսքի մասին:


– ԲՀԿ համագումարից առաջ Գալուստ Սահակյանը խոսեց կոալիցիոն նոր համաձայնագրի մասին: Սակայն ԲՀԿ համագումարը ցույց տվեց, որ սցենարային փոփոխություններ են տեղի ունեցել: Կարելի՞ է ասել, որ անհանդուրժողականությունը շարունակվում է:


– Ինչպես մեր հարգարժան Գալուստ Սահակյանն է ասել, քաղաքական ուժերը, հատկապես կոալիցիայի մեջ գտնվող երեք քաղաքական ուժերը, ունեն իրենց հստակ ծրագրերը, իրենց ուղղությունները։ Նրանք անկախ են և անկախ են ձևավորում իրենց գործունեությունը, ծրագիրը, մարտավարությունը, ռազմավարությունը, և սրանում որևէ արտառոց բան չկա: Ավելին, քանի դեռ ինչ-որ մի տեղ, լրատվամիջոցների սարքած սցենարից բացի, չկա կոնկրետ տեքստ, իմ կարծիքով, մեկնաբանություններ կամ պարզաբանումներ տալը Վանգայի կամ Նոստրադամուսի գործը շարունակել կլինի:


– Բայց չմոռանանք, որ Գալուստ Սահակյանը անձամբ է խոստովանել կոալիցիոն համաձայնագրի շուրջ խոսակցությունների մասին: Արդյո՞ք չի ստացվում, որ վերջին պահին, այնուամենայնիվ, նախօրոք մշակված սցենարը ինչ-ինչ պատճառներով փոխվել է:


– Գիտեք ինչ, որևէ սցենար, որևէ խնդիր չի եղել: Բայց, դե, կարող է՝ որոշակի քննարկումներ են եղել, որոշակի հարցեր, որոշակի հարցերի շուրջ որոշակի պարզաբանումներ: Դրանց մի մասը եղել է հրապարակային, որոնց ականատեսն ենք եղել: Դրա մեջ նույնպես վատ և արտառոց ոչինչ չեմ տեսնում: Առավել ևս, որ կոալիցիայի աշխատանքները այսօր թափանցիկ են: Ուստի եթե ինչ-որ քննարկումների, ինչ-որ խնդիրների շուրջ որոշակի ծավալումներ տեղի են ունեցել կամ տեղի են ունենում՝ նորություն չէ, որովհետև միշտ էլ եղել են: Եթե եղել են խնդիրներ, կոալիցիան մշտապես հավաքվել, քննարկել և լուծումներ է գտել: Եղել են նաև դեպքեր, երբ դրա տակ գրավոր ինչ-որ բան չի եղել: Այսինքն, դա նորմալ աշխատանքային գործընթաց է, մթնոլորտ է, որի մեջ, իմ կարծիքով, որևէ արտառոց բան չկա: Իսկ քանի դեռ այդ հայտարարության տեքստը, որը հասարակության և լրագրողների շրջանում շրջանառվում է որպես հուշագիր, շոշափելի չի դարձել, դրա շուրջ մեկնաբանություններ տալը լուրջ չէ:


– Ամեն դեպքում, կոալիցիոն հուշագրի հարցը կոալիցիայի օրակարգում մնո՞ւմ է:


– Մեր օրակարգում մեր կուսակցության հզորացումն է, առօրյա աշխատանքները, 2011 թ. հաստատված ծրագրերը, ամենօրյա քրտնաջան աշխատանքը: Մեր օրակարգում սա է: Հանրապետականը՝ որպես քաղաքական թիմ կամ ուժ, նախևառաջ մեր ուժով, հույսով, մեր ներուժով, մեր կուսակից ընկերներով և համակիրներով է առաջ գնում: Սա է մեր ռեսուրսը, և դրա վրա հիմնված ենք գնում 2012 թ. և 2013 թ. ընտրություններին: Եթե կլինեն քաղաքական ուժեր, որոնք կկիսեն մեր նախընտրական ծրագրերը հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ, կընդունեն Սերժ Սարգսյանին՝ որպես նախագահի թեկնածու, պետության զարգացման այդ 5 տարվա ծրագիրը կփորձեն մեզ հետ իրականացնել, այո՛, մենք պատրաստ ենք, բաց ենք և՛ քննարկումների, և՛ միասին ճանապարհ անցնելու համար: Ավելին՝ կողջունենք: Իսկ եթե ոչ` այստեղ ստիպողական, պարտադրողական որևէ բան չկա և չի կարող լինել:


– Հիշեցնեմ նաև, որ Գալուստ Սահակյանը նշեց, թե յուրաքանչյուր կուսակցություն ինքն է  որոշում իր քաղաքական ճակատագիրը: Ի՞նչ նկատի ուներ Գ. Սահակյանը քաղաքական ճակատագիր ասելով:


– Դա ժողովրդավարական քայլերի և գործունեության լավագույն դրսևրումն է, որ Գալուստ Սահակյանն ասել է: Այո, բոլոր քաղաքական ուժերը իրենք են որոշում իրենց ծրագրերը և հետագա ուղին: Բայց թե ինչով, ինչ գործիքներով և ում հետ են անցնելու, և այլն, և այլն՝ չգիտեմ: Մենք այդ կանոններին հետևող քաղաքական ուժ ենք, ինքներս ենք որոշում, թե ում հետ պետք է ճանապարհ անցնենք, ուստի բնական է, որ մեր գործընկեր կուսակցությունները, անկախ նրանից՝ ընդդիմադիր, թե իշխանական ուժ են, պետք է իրենք որոշեն իրենց քաղաքական ճակատագիրը: Միանշանակ, այստեղ սպառնալիքներ չկան, որովհետև սպառնալիքներ սպասում ենք մեր հարևան երկրի թշնամիներից, որոնք մերթընդմերթ հանդես են գալիս սպառնալիքների լեզվով, ինչին համապատասխան պատասխան ենք տալիս, որպեսզի մի փոքր չափավորենք իրենց սպառնալիքները:


– Տեսեք Գագիկ Ծառուկյանը՝ որպես կայացած գործարար, ձգտում է նաև քաղաքական ինքնուրույնության, բայց նաև մտավախություն ունի, որ այդ գծի շարունակությունը կբերի նրան, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդումներ կսկսեն:


– Ես չեմ կարծում, որ նման մտավախություն կա, և չեմ կարծում, որ հետապնդումներ կան: Ավելին, ինչ-որ բաներ կլինեն: Այդ բոլորը ենթադրությունները լրատվական դաշտի միֆի, ֆանտազիայի շարքից է, ուստի մեկնաբանելը չեմ կարծում, որ տեղին է:


-Համաձայնեք, որ Հայաստանում նման նախադեպեր եղել են:


-Ո՞ր նախադեպը:


-Օրինակ՝ հենց միայն Սուքիասյանների ընտանիքի դեպքը:


– Չեմ կարծում, որ այստեղ հետապնդումները եղել են ձեր նշած հարցադրումների արդյունքում: Ավելին, հետապնդման արդյունքում եթե կա անօրինական գործողություն, ապա կարող են դիմել սահմանադրական դատարան, այնուհետև մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը լավագույն միջոցն ու ձևն է՝ իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու:


-Արդեն խոսվում է Գագիկ Ծառուկյանի և Տիգրան Կարապետյանի միավորման մասին։ Որքանով եք հավանական համարում այս միավորումը: Ավելին, այդ միավորումը ի՞նչ կտա քաղաքական դաշտին:


-Ես էդ «Հավանականության տեսություն» առարկան մի քիչ լավ չեմ սովորել: Մարդիկ հայտարարություն չեն արել, առավել ևս՝ Տիգրան Կարապետյանն ասաց, որ չի միանա առանձին ուժերի: Եթե միանան, տեսնեք՝ ինչ ֆորմատով է, ինչ կոնտեքստով է, նոր գուցե մեկնաբանություն տանք: Եթե կա այդպիսի ստվերային բանակցություն, նախ պետք է մարսենք, նոր որպես այդպիսին վերլուծենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում