«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ-ում շինմոնտաժային աշխատանքները շարունակվում են:
««Ճարտարապետական» նոր լուծումներով աչքի է ընկնում նաև Խոսրով Հարությունյանի աշխատասենյակը, որը գտնվում է առաջին հարկում՝ բուժկետի հարևանությամբ: Որպեսզի նախկին վարչապետի սենյակը հետ չմնա Թոխմախին տրամադրված երկու սենյականոց տարածքից, Աժ ղեկավարությունը խիստ ուրույն լուծում է գտել, թույլ է տվել, որ նկուղից դուրս եկող և Խոսրով Մելիքիչի սենյակի մոտ երկու քառակուսի զբաղեցնող օդազտիչ սարքը մոնտաժվի-հանվի: Թե հիմա ինչ հոտեր ու բուրմունքներ են տարածվելու ողջ Աժ-ով և հատկապես Խ. Հարությունյանի սենյակով մեկ, առանձնապես էական չէ»









































