Daily Mail-ը հայտնում է, որ Ուսեյն Բոլտը պատրաստվում է գերազանցել 100 մ արագավազքում սահմանած իր ռեկորդը Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ: Այժմ այն կազմում է 9.58 վայրկյան:
Բոլտը նախատեսում է 100 մետրը հաղթահարել 9.4 վայրկյանում:
«Ոչ ոք չի կարող հաղթահարել 100 մետրը 9.2 վայրկյանում: Ռեկորդը, որ ես պատրաստվում եմ սահմանել, գերազանցել հնարավոր չի լինի»,- նշել է Բոլտը:
Նշենք նաև, որ Ուսեյն Բոլտն արդեն Լոնդոն է ժամանել: