«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճը անհանգստություն է առաջացնում»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթի ժամանակ ասել է ԵԱՀկ գործող ղեկավար, Լիտվայի արտգործնախարար Անդրոնյուս Աժուբալիսը:
«ԵԱՀԿ դերը այս ձգձգվող հակամարտության կարգավորման հարցում կպահպանվի Մինսկի խմբի ակտիվ մասնակցության միջոցով: Ես մտադիր եմ կոչ անել կողմերին վստահության մթնոլորտի հաստատման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ զինված ուժերի շփման գծից դուրս բերել դիպուկահարներին և ամրապնդել ԵԱՀԿ մոնիթորինգների գործընթացը»,- Աժուբալիսի խոսքերն է փոխանցում Trend-ը:
ԵԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ Լիտվայի նախագահությունը կառույցում նպաստելու է Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունների կողմերի միջև լարվածության նվազմանն ու վստահության հաստատմանը: