Հոգեբանները պնդում են, որ չափազանց շատ լուսավորված սենյակում քնելը կարող է ճնշվածության պատճառ դառնալ:
Նրանք ասում են, որ ննջասենյակում անգամ հեռուստացույցի թույլ լույսը բավական է վատ ազդեցություն ունենալու համար:
Կենդանիների վրա արված գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ քնի ընթացքում լույսը կարող է ուղեղում փոփոխությունների և ճնշվածության առաջացման պատճառ դառնալ:
The Daily Mail-ը գրում է, որ Molecular Psychiatry ամսագրում հրատարակված հետազոտության արդյունքները նաև բացատրում են, թե ինչու վերջին 50 տարիների ընթացքում մարդկանց մոտ ավելացել է ճնշվածության մակարդակը:
Հետազոտությունն իրականացրել են ԱՄՆ-ի Օհայոյի պետական համալսարանի հետազոտողները:







































