Հունաստանը որոշում է կայացրել դադարեցնել Սիրիայում իր դեսպանատան աշխատանքները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հունաստանի ԱԳՆ-ն:
«Արտգործնախարարությունն ուշիուշով հետևում և մշտապես գնահատում է անվտանգության հետ կապված իրավիճակը, և որոշվել է դադարցնել Դամասկոսում Հունաստանի դեսպանատան աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հունաստանը խնդրել էր իր քաղաքացիներին չմեկնել Սիրիա, իսկ արդեն այնտեղ գտնվողներին՝ զգուշություն ցւցաբերել:
Մի շարք եվրոպական երկրներ արդեն փակել են իրենց դեսպանատները Սիրիայում և հետ կանչել իրենց դեսպաններին:









































