Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Կարգավորում չգտնելու դեպքում, ստիպված այն պետք է պարտադրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի եվրոպագիտության ամբիոնի վարիչ Յանուս Բուգայսկին


– Պարոն Բուգայսկի, ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը` ԵԱՀԿ Աստանայի վեհաժողովից հետո` հաշվի առնելով, որ պաշտոնական Բաքուն անդադար սպառնում է պատերազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղը նվաճելու մասին:


– Ես արդեն երկար ժամանակ է այն տպավորությունն ունեմ, որ այս խնդրում լուծում չի կարելի ակնկալել: Անկեղծ ասած, սպասվում է նոր պատերազմ, որը հնարավոր է ավելի ծանր լինի, քան նախորդը, քանի որ երկու կողմերն այժմ ավելի լավ են զինված: Կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի հարցը երկու կողմ ունի. մեկն այն է, որ հնարավոր չէ համատեղել անկախությունը, ինչը ուզում է Ղարաբաղի բնակչությունը, և տարածքային ամբողջականությունը, ինչը պահանջում է Ադրբեջանը: Եկրորդն այն է, որ, ի տարբերություն Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, այստեղ չկա արտաքին ուժ, որն ուզում է որոշակի լուծում տալ հարցին:


– Պատերազմի հավանականություն մո՞տ ապագայում եք տեսնում:


– Դժվար է ասել` մոտ ապագայում այն կպատահի, թե` ոչ: Երկու կողմերն էլ պատրաստվում են պատերազմին, բայց չի կարելի ասել, որ այն տեղի կունենա շուտով: Դա համար խթան է պետք: Այդ խթանը կարող է ի հայտ գալ երկու կամ երեք տարուց: Այս իրավիճակում ես չեմ կանխատեսում քաղաքական լուծում:


– Ըստ Ձեզ, արտաքին ո՞ր ուժի շահերից է բխում պատերազմը:


– Դա ոչ մեկի շահից էլ չի բխում, որովհետև ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան կարող են միջամտել այդ կոնֆլիկտին, հետևաբար հնարավոր է նաև ՆԱՏՕ-ն ներգրավվի, ուստի պատերազմը ԱՄՆ սրտով չէ: Ռուսաստանն էլ կոնֆլիկտ չի ուզում, քանի որ դա կփչացնի Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Գերտերությունները չեն ուզում տարածաշրջանային պատերազմներին խառնվել: Մյուս կողմից, կարծում եմ, կողմերից ոչ մեկը չի ձգտում վերջնական կարգավորման: Կարգավորում չգտնելու դեպքում, ստիպված այն պետք է պարտադրվի, ինչպես եղավ Բոսնիայի, Կոսովոյի կամ Խորվաթիայի դեպքում, երբ խորվաթական ռազմական ուժերը գրավեցին իրենց տարածքը` առանց որևէ համաձայնության: Կարծում եմ` նույն սցենարով է գնում Ղարաբաղի հարցը. ինչպես այն կընթանա` չգիտեմ, բայց սա է սցենարը հաջորդ մի քանի տարվա համար:


– Կարծում եք` արտաքին ուժերը կստիպե՞ն հաշտություն կնքել` ինչպես դեյթոնյան գործընթացի դեպքում:


– Կամ գերտերությունները հարկադրաբար լուծում կտան խնդրին, կամ` պատերազմ կլինի: Վերջին տարբերակի դեպքում միջազգային ուժերը ստիպված կլինեն նոր լուծումներ փնտրել: Չի կարելի համատեղել անկախությունն ու ոչ անկախությունը: Ուրիշ ելք չկա: Սա նման է Կոսովոյի և Սերբիայի դեպքին. միջին տարբերակ չկա:


– Ի՞նչ կասեք Մինսկի խմբի ձևաչափի մասին: Ձեր տպավորությամբ, կարո՞ղ է այս ձևաչափը լինել բանակցային գործընթացի փակուղու պատճառ:


– Կարծում եմ` Մինսկի խումբը կարևոր դեր չունի Ղարաբաղի բանակցային գործընթացում: Այս հարցում կարևոր է տարածքը, ազգային ինքնագիտակցությունը: Կարծում եմ` Մինսկի խումբը չի բավարարում կողմերից ոչ մեկի սպասելիքները: Համանախագահները կարող են առժամանակ հետաձգել հակամարտության վերսկսումը, քննարկման օրակարգ բերել նոր սկզբունքներ, բայց Մինսկի խումբը չի կարող լուծել բուն հակամարտությունը:


– Վերջերս ինտենսիվորեն խոսվում է Nabucco գազատարի արագ կառուցման մասին: Կարծում եք` այս ծրագիրը որևէ կերպ կարագացնի՞ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` այն առումով, որ գազատարի տարածքը պիտի ապահով լինի, հակամարտությունը կարող է խանգարել ծրագրին:


– Nabucco-ից կողմերը տնտեսական շահույթ կունենան ու կսկսեն համագործակցել: Բայց, ինչպես գիտենք, ինքնության, պետականության, ազգային արժեքների հարցերը ավելի կարևոր են, քան պարզապես տնտեսական շահը:


– Իսկ գազատարի անվտանգությո՞ւնը:


– Դեռ որոշված չէ` այն ինչ ուղիով է անցնելու, ստույգ որտեղով է հատելու Վրաստանի սահմանը, ինչքան է լինելու տարողունակությունը, ինչքան ներդրում է արվելու և այլն: Կարելի է ենթադրել, որ էներգետիկ անվտանգության ապահովումը ՆԱՏՕ-ի առաքելությունն է, ուստի հնարավոր է նաև ՆԱՏՕ-ի զորքերը զբաղվեն անվտանգության ապահովմամբ: Ուստի իրավիճակը շատ խճճված է, անվտանգության հարցերը պիտի վերանայվեն, բայց չեմ կարծում` ՆԱՏՕ-ն կամ որևէ գերտերություն պիտի զորքեր բերի տարածաշրջան` գազատարի անվտանգությունը ապահովելու համար:


– Չե՞ք կարծում, որ Ռուսաստանը կարող է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը Nabucco-ն տապալելու համար:


– Դատելով իր վարած քաղաքականությունից` Ռուսաստանը ուզում է հակամարտությունը շարունակվի: Այլ կերպ ասած` հակամարտության լուծում չտալը բխում է Ռուսաստանի շահերից: Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, այս պատճառով Լեռնային Ղարաբաղում այն հանդես է գալիս որպես հայկական ազգային շահերի պաշտպան: Մյուս կողմից` Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը դեպի Արևմուտք ուղղվի կամ իր էներգետիկ ռեսուրսները նրանց վաճառի, ուստի ուզում է որոշակի լծակների տիրապետել, որոնց օգնությանը կարող է դիմել, եթե Ադրբեջանը սխալ քայլեր ձեռնարկի: Այսպես Ռուսաստանը երկակի խաղ է խաղում այս երկու երկրներում` հաշտությունը կանխելու համար:


– Ինչպե՞ս կգնահատեիք ԱՄՆ դերը Հարավային Կովկասում ` հատկապես Օբամայի վարչակազմի օրոք:


– Գիտեմ` այս առումով շատ են դժգոհությունները Օբամայի վարչակազմից: Ես համաձայն եմ` այս տարածաշրջանը շատ անտեսված է: Իրարկե, մի քիչ շարժ գրանցվեց հայ-թուրքական հարաբերություններում: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված բավականաչափ քայլեր չեմ տեսնում Օբամայի կողմից: Սրա պատճառն է նաև խիստ կենտրոնացած լինելը Աֆղանստանում, մասամբ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը և, իրարկե, այն ամերիկյան քաղաքականությունը, որ սա կարևոր խնդիր չէ և կարող է սպասել` անտեսելով հակամարտության վերսկսման հեռանկարը:


– Երեկ պետքարտուղարի մամլո քարտուղարը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր վերսկսման մասին: Վերջերս Սերժ Սարգսյանն, օրինակ, զգուշացրեց Անկարային, որ եթե վերջինս հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը շարունակի կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը ցյուրիխյան արձանագրություններից: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունների կարգավորման հեռանկարը:


– Ես շատ թերահավատորեն եմ դրան վերաբերվում: Վաշինգտոնի ազդեցության տակ որոշակի առաջխաղացում գրանցվեց, բայց ավելին չեմ սպասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում