«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Ռոման Աբրամովիչի սպասելիքներն այս տարի ավելի մեծ են լինելու, քանի որ նախորդ մրցաշրջանում թիմը հաղթեց Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում:
«Ինձ թվում է՝ Չեմպիոնների Լիգայում հաղթող դառնալուց հետո «Չելսի»-ի սեփականատիրոջ խանդավառությունը կրկին վերադարձել է: Կարծում եմ՝ հիմա սպասելիքներն ավելի ու ավելի են՝ հաշվի առնելով նրա՝ թիմում կատարած այդքան ներդրումները:
Սա մարտահրավեր է մեզ համար: Մենք միշտ կհարգենք «Չելսի»-ին, սակայն թե որքան հզոր են իրենց խաղացողները, ժամանակը ցույց կտա»,- մարզչի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:






































