«Վանո Սիրադեղյանն իր ժամանակների համար շատ տաղանդավոր գրող էր: Ափսոս, որ նրան կորցրել ենք, և յուրաքանչյուր լրագրող կարդալով նրա ստեղծագործությունները՝ իր համար շատ բաներ կպարզի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Անուշ Սեդրակյանն էլ պատասխանելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Վանո Սիրադեղյանի հնարավոր կապի վերաբերյալ լրագրողներից մեկի դիտարկմանը՝ իր հերթին նկատեց, որ նման կապը բացառվում է: «Բավական է կարդալ «Ծանր լույս»-ը, և կհասկանաս, որ նրանց միջև որևէ կապ չէր կարող լինել»: