Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գոյությունը Թուրքիայում արգելվել էր 2006թ.` Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմամբ: Այս հարցը սկսեցին վերանայել ու լայնորեն քննարկել անցյալ տարի սեպտեմբերի 12-ին հանրաքվեով սահմանադրական փոփոխություններ ընդունելուց հետո, քանզի նոր սահմանադրությունը թույլ է տալիս օմբուդսմենի ինստիտուտի հիմնումը: Այժմ քաղաքական շրջանում ծրագրվում է այս տարի օմբուդսմենի ինստիտուտի հիմնումը, ինչը բազմիցս խորհուրդ է տվել նաև ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն:
Թերևս օմբուդսմենի բացակայությամբ է պայմանավորված այն փաստը, որ Թուրքիայում շատ ակտիվ է գործում Մարդու իրավունքների կազմակերպությունը: 1986թ.-ին մի խումբ իրավաբանների, լրագրողների և քաղբանտարկյալների կողմից հիմնված կազմակերպությունը այժմ ունի 30,000 անդամ և 29 մասնաճյուղ ամբողջ Թուրքիայում: Կազմակերպությունը համագործակցում է եվրոպական իրավապաշտպանների կառույցի հետ:
2005թ.-ից ի վեր կազմակերպությունը Թուրքիայում միջոցառումներ է կազմակերպում ապրիլի 24-ին` ուղղված Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:










































