Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է մի հարց, որով թույլատրվելու է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 13 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
Նշենք, որ այդ 13 ավտոմեքենաներից 5-ը «Գազ» մակնիշի են, 8-ը` «Վազ» մակնիշի` հիմնականում 90-ականների վերջի արտադրության:







































