«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտնել է, որ հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերի դիմաց հավանական գնորդները ստիպված կլինեն 78 մլն ֆունտ վճարել:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն ուսումնասիրում է Կավանիի թեկնածությունը` թիմը լքած Դիդիե Դրոգբային փոխարինելու համար:
Սակայն դե Լաուրենտիսը զգուշացրել է իր ակումբի աստղային հարձակվողի իրավունքների բոլոր հավակնորդներին, որ նրանք ստիպված կլինեն զգալի գումար վճարել, այլ կերպ ֆուտբոլիստի իրավունքները չեն վաճառվի:
«Կավանիի տրանսֆերը չի վաճառվում: Սակայն մենք կարող ենք հրաժարվել նրա ծառայություններից 100 մլն եվրոյի դիմաց (78 մլն ֆունտ): Ավելի քիչ գումարի դեպքում նա երբեք չի լքի Նեապոլը»,- Sky Sport Italian մեջբերում է իտալական ակումբի նախագահի խոսքերը:







































